Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հուշարձանների վերականգնման նախագծեր
Գիտահետազոտական կենտրոնում գործում է Հուշարձանների վերականգնման, նախագծման խումբը, որն իրականացնում է ճարտարապետական հուշարձանների հետազոտման աշխատանքներ և կազմում վերականգնման նախագծեր։
2022-2023 թթ. խումբը Հովհաննես Սանամյանի և Անդրանիկ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում է ՀՀ Տավուշի մարզի Տավուշ բերդի, Այգեհովիտ գյուղի Սրվեղ վանական համալիրի, ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս եկեղեցու և Լոռի բերդ քաղաքատեղիի առանձին կառույցների վերականգնման նախագծեր։ Նախագծերի մեծ մասն արդեն իսկ ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող գիտամեթոդական խորհրդին և արժանացել դրական գնահատականի։ Ներկայում պատրաստվում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ առաջիկայում նշյալ հուշարձանների շինարարությունը կազմակերպելու ուղղությամբ։