Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Նորահայտ դամբարանը գտնվում է Մեծ Այրում գյուղի արևմտյան մասում՝ «Նահատակի» պոչամբարի արևմտյան մասով անցնող ճանապարհի վերին հատվածում: Քարարկղային դամբարանը կազմված է յոթ կողային և երկու եզրային քարերից և ծածկված է մինչև 7սմ հաստության հասնող բազալտե երեք հարթ, թերի մշակված սալերով: Դամբարանի ծածկասալից 30 սմ խորությունում բացվեց անհատի կմախքը, որի ոսկրերը՝ կոնքոսկրերից մինչև գանգոսկր, բացակայում էին: Պահպանվել էին միայն վերին և ստորին խողովակաձև ոսկրերն իրենց վերջույթներով՝ անատոմիական դիրքով (բացառությամբ՝ վերին վերջույթների):
Պեղումների ընթացքում դամբարանի շրջակայքից գտնվեց վաղ միջնադարով թվագրվող կավանոթների մի քանի բեկոր, իսկ դամբարանի տակ գտնվող հողաշերտը պեղելիս՝ մեկ ատամ: Ուսումնասիրության նպատակով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» տեղափոխվեցին վերին շերտում բացված կավանոթների բեկորները և անհատի ոսկրերը: Մարդաբանական եզրակացության համաձայն՝ դրանք 45 և ավելի բարձր տարիքային խմբին պատկանող տղամարդու ոսկրեր էին:
Ուսումնասիրությունից հետո նույն դամբանափոսում վերաթաղում կատարվեց: