Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
«Համաշխարհային ժառանգության հուշարձանների կառավարումը Հայաստանում»
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի հետ համատեղ և ուղղված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում ներառված հայաստանյան հուշարձանախմբերի (Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը, Հաղպատի և Սանահինի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարն ու եկեղեցիները և Զվարթնոցի տաճարի հնավայրը) կառավարման պլանների ստեղծմանը։
1996-2000 թթ․ «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում ընդգրկված այս հուշարձաններն առաջին անգամ մանրամասն հետազոտվել և սկանավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանականերում, կազմվել են 2023-2030 թթ․ համար նշյալ հուշարձանների կառավարման պլաններ, որոնք պետք է նպաստեն ոչ միայն հուշարձանների պահպանությանը, այլև զբոսաշրջային հոսքերի կառավարմանը, ենթակառուցվածքների հիմնմանը։
Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվել միջազգային փորձագետներ Շրի Լանկայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, իրականացվել առցանց դասընթացներ, հանդիպումներ, որոնք միտված են եղել մասնակիցների կարողությունների և հմտությունների ավելացմանը։