Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ավան գյուղի Կարմիր սար (Տիրինկատար) հնավայրի կենտրոնական մասում, Արագած լեռան հարավային բարձունքներին։ Դրանք իրենց նախնական դիրքում չեն, ընկած են, և դարեր շարունակ ծածկված են եղել հողատիղմային լիցքով։
Ընդհանուր 12 վիշապաքարեր են՝ 8-ը ցլակերպ, 4-ը ձկնակերպ։ Հիմնականում մոխրագույն բազալտից են, մեկը՝ կարմրադարչնագույն։
Վիշապաքարերի համալիրը ՀՀ ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողով է ներկայացվել 2023 թ․, ՊԺԳԿ գիտաշխատող Արմեն Ասատրյանի կողմից, և ստացել նորահայտի կարգավիճակ։