Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Լեռնաձորի կամ Քրդիկանցի Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 4 կմ արևելք: Տարիներ շարունակ եկեղեցին ծառայել է տարբեր նպատակներով, չի ենթարկվել որևէ հիմնարար նորոգման կամ վերականգնման: Նվիրատվական պայմանագրի հիմմամբ պեղման աշխատանքներն իրականացվեցին եկեղեցու շրջակայքում և ներսում (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան): Արդյունքում հնարավոր եղավ եկեղեցին ամբողջությամբ մաքրել հողաշերտերից, բուսածածկույթից, բացել արտաքին պատերը և սվաղված հատակը:
Եկեղեցու շրջակայքում բացվեցին հինգ մանկական և մեկ հասուն անհատի թաղումներ, օջախ, ինչպես նաև հորերի մեջ գտնվեցին ուշ միջնադարով թվագրվող կավանոթների, ջնարակված ափսեների բեկորներ, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրեր, եկեղեցու գույքի մի մասը, արծաթե գլխազարդի մի հատված: Իսկ եկեղեցու ներսույթից՝ վառված հորերում, հայտնաբերվեցին թելեր և վարագույրի ծոպեր: