Astghik Vardanyan

Astghik Vardanyan

Մասնագիտական փորձի փոխանակում՝ մշակութային ժառանգության ոլորտում

Նոյեմբերի 11-ին ամփոփվեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական եռօրյա դասընթացը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձին և ոլորտում կիրառվող մասնագիտական մոտեցումներին։Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային հուշարձանների կենտրոնի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ Բոշարը և Ամելի…

Պիտեշտի հայկական հուշարձանները

Պիտեշտ քաղաքը գտնվում է Ռումինիայի հարավում։ Ենթադրվում է, որ հայերն այստեղ հաստատվել են XIV-XVI դդ., սակայն հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են XIX դ.։ XX դ. առաջին կեսին քաղաքում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ և հայկական երգի համերգներ։Պիտեշտի…

Յասսիի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ռումինիայի Յասսի քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1395 թ. (ըստ եկեղեցու արձանագրության)։ Այս վիմագիրը ոչ միայն Յասսիի հայկական գաղթավայրի, այլև քաղաքի գոյության հնագույն վկայություններից է։ Հարավային մուտքի վերևում ագուցված մեկ այլ արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցել են եկեղեցպան Խաչգոնը,…

Ֆրանսիական փորձը՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում. եռօրյա գիտագործնական դասընթաց

Նոյեմբերի 9-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ։Դասընթացի առաջին օրը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային հուշարձանների կենտրոնի հուշարձանների և հավաքածուների պահպանության վարչության գլխավոր ճարտարապետ և…

Գալացի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1858 թ.՝ 1821 թ. թուրքերի կողմից հրկիզված հին եկեղեցու տեղում (հասցեն՝ Bulevardul Traian 13)։ Այն գմբեթավոր կառույց է, որի նախագծի հեղինակն է գերմանացի ճարտարապետ Հերման Մասքեն։Նորակառույց եկեղեցու օծման արարողությունը կատարել…

Կոնստանցայի հայկական հուշարձանները

Կոնստանցայի (վարչական կենտրոն Ռումինիայի համանուն գավառում) հայկական Սուրբ Աստվածածին հին եկեղեցին կառուցվել է 1879-1880 թթ., սակայն 1940 թ. այրվել է։ Ներկայիս Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գործում է 1880 թ. կառուցված հայկական դպրոցի շենքում, որի առաջին հարկի դահլիճը 1940 թ. տրամադրվել…

Բրաիլայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ռումինիայի Բրաիլա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին (Calea Galați 14) քաղաքի հայ համայնքի պատմական կարևոր հուշարձաններից է։ Մինչև ներկայիս եկեղեցու կառուցումը Բրաիլայի հայերն ունեցել են փայտաշեն եկեղեցի, որը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Այն այրվել է 1843 թ.…

Գիտագործնական դասընթաց՝ «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նոյեմբերի 9-11-ը կազմակերպում են «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթաց։Դասընթացը կվարեն Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ Բրոշարը և Ամելի դը Տորեսը։Եռօրյա դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու…

Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը՝ գիտական ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 30 հետազոտողներ, որոնք ներկայացրին Լոռվա…

Ժվանեցի հայկական հուշարձանները

Ժվանեց քաղաքը գտնվում է Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկի տարածաշրջանում՝ Կամենեց-Պոդոլսկից շուրջ 24 կմ հարավ-արևմուտք։ Այն Դնեստր գետի ափին գտնվող գեղատեսիլ փոքրիկ բնակավայր է։Հայերը Ժվանեց են եկել Մոլդովայից և Վալախիայից XVII դարի 70-ական թվականներին։ Այդ շրջանում այստեղ բնակվել է շուրջ 100…