Ֆրանսիական փորձը՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում. եռօրյա գիտագործնական դասընթաց

Նոյեմբերի 9-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ։Դասընթացի առաջին օրը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային հուշարձանների կենտրոնի հուշարձանների և հավաքածուների պահպանության վարչության գլխավոր ճարտարապետ և քաղաքաշինարար Թիերի Բալերոն մասնակիցներին ներկայացրեց Ֆրանսիայում պատմական հուշարձանների պահպանության ոլորտի փորձը՝ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, պահպանության իրավական ընթացակարգերին և գիտատեխնիկական վերահսկողության մեխանիզմներին։Դասընթացը կշարունակվի առաջիկա երկու օրերին՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ծանոթանալու հուշարձանների պահպանության ֆրանսիական փորձին։

Գալացի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1858 թ.՝ 1821 թ. թուրքերի կողմից հրկիզված հին եկեղեցու տեղում (հասցեն՝ Bulevardul Traian 13)։ Այն գմբեթավոր կառույց է, որի նախագծի հեղինակն է գերմանացի ճարտարապետ Հերման Մասքեն։Նորակառույց եկեղեցու օծման արարողությունը կատարել է Տ. Սարգիս արք. Ադրիանապոլսեցին:Կոմունիստական վարչակարգի տարիներին բազմիցս փորձեր են կատարվել եկեղեցին քանդելու, սակայն թեմակալ առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի ջանքերի շնորհիվ այն պահպանվել է։ 2007-2008 թթ. եկեղեցին վերանորոգվել է, իսկ 2008 թ. հանդիսավորությամբ նշվել է հիմնադրման 150-ամյակը։Եկեղեցու 160-ամյա հոբելյանի առիթով հրատարակության է պատրաստվել Գալացի հայ համայնքի և եկեղեցու պատմությունը ներկայացնող գրքույկ։ Սուրբ Աստվածածնի գավթի հատուկ ցուցափեղկերում ներկայացված են եկեղեցական…

Կոնստանցայի հայկական հուշարձանները

Կոնստանցայի (վարչական կենտրոն Ռումինիայի համանուն գավառում) հայկական Սուրբ Աստվածածին հին եկեղեցին կառուցվել է 1879-1880 թթ., սակայն 1940 թ. այրվել է։ Ներկայիս Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գործում է 1880 թ. կառուցված հայկական դպրոցի շենքում, որի առաջին հարկի դահլիճը 1940 թ. տրամադրվել է եկեղեցուն։ 1948 թ. դպրոցի փակվելուց հետո ամբողջ շինությունն անցել է եկեղեցու տնօրինությանը։ Այն վերանորոգվել է 1990-1991 և 1998-2002 թթ. (ճարտ.՝ Դան Ռուսովան), իսկ մուտքի հարևանությամբ կառուցվել է զանգակատուն։Քաղաքում պահպանվել են նաև հայ մեծահարուստների կառուցած բնակելի շենքեր։ Դրանցից առանձնանում է «Առյուծներով տունը» (Str. Dianei 1), որը 1898-1902 թթ. կառուցվել է հայ գործարար և մեծահարուստ Տիգրան Էմիրզյանի նախաձեռնությամբ (ճարտ.՝ Իոն Բերդինդեյ)։…

Բրաիլայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ռումինիայի Բրաիլա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին (Calea Galați 14) քաղաքի հայ համայնքի պատմական կարևոր հուշարձաններից է։ Մինչև ներկայիս եկեղեցու կառուցումը Բրաիլայի հայերն ունեցել են փայտաշեն եկեղեցի, որը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Այն այրվել է 1843 թ. (Սիրունի, էջ 46)։Իր գոյության ընթացքում եկեղեցին ենթարկվել է բազմաթիվ վերանորոգումների։ 1934 թ. այն հիմնովին վերանորոգվել է Ռումինիայի Գալաց քաղաքում բնակվող արդյունաբերող Գրիգորե Բերվիզեանուի միջոցներով։ Վերանորոգման աշխատանքներից բացի՝ նրա նախաձեռնությամբ եկեղեցու հարևանությամբ կառուցվել է նաև նոր ծխական տուն։ 1940 թ. երկրաշարժի հետևանքով եկեղեցին վնասվել է։ 1973 թ. վերանորոգման աշխատանքներն իրականացվել են արտերկրից ստացված՝ Ալեք Մանուկյանի (Alec Manuchian) նվիրատվության շնորհիվ։Սուրբ Աստվածածին եկեղեցին…