Հնագիտական գտածոների վերականգնման ամառային առաջին դպրոցը

2022 թ․ օգոստոսի 15-25-ը տեղի ունեցավ «Հնագիտական գտածոների վերականգնման ամառային առաջին դպրոցը», որը թույլ տվեց մասնակցության հայտ ներկայացրածներից ընտրված թվով 10 մասնակիցների ստանալու համապատասխան գիտելիքներ հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում։ Ինտենսիվ դասընթացը վարեցին գիտահետազոտական կենտրոնի և հայաստանյան տարբեր հաստատությունների փորձառու մասնագետները։ Բուն դասընթացից զատ՝ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու պաղավայրից մինչև թանգարան շղթային՝ այցելելով Լոռի բերդ քաղաքատեղիի պեղավայր և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։
Դասընթացի ավարտին առավել ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունեցած անձինք աշխատանքի անցան գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։