Գիտագործնական դասընթաց՝ «Հնագիտական տեքստիլ» խորագրով

Ս.թ. ապրիլի 27-29-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Հնագիտական տեքստիլ» գիտագործնական դասընթացը՝ նվիրված հնագիտական գործվածքների պահպանմանն ու վերականգնմանը։
Դասընթացին մասնակցում էին մասնագետներ Հայաստանի տարբեր թանգարաններից և գիտահետազոտական կենտրոններից։
Դասընթացի բանախոս՝ Պատրիսիա Դալ-Պրա (Ֆրանսիա):