Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
1978 թ. հոկտեմբերի 23-ին Էստոնիայի Տարտու քաղաքում հանդիսավորությամբ բացվեց խաչքար-աղբյուր՝ ի նշան էստոնացի և հայ ժողովուրդների բարեկամության։
Հուշարձանը կերտված է տուֆից և տեղադրված է Տարտուի Ազատության այգում (Vabaduse puiestee) (հեղ.՝ գյումրեցի քանդակագործ՝ Ա. Ջիլավյան)։
Խաչքարի եզրային հատվածներին փորագրված են արձանագրություններ՝ էստոներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հայերեն արձանագրության մեջ ասվում է. «Ի նշան էստոնացի և հայ ժողովուրդների բարեկամության՝ համախմբված մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի կողմից։ Լենինական – Տարտու, 1978»։
Հուշարձանի հարևանությամբ տեղադրված է նաև հուշատախտակ՝ նույն բովանդակությամբ գրությամբ էստոներեն և անգլերեն լեզուներով։
Օգտագործված գրականության ցանկ
1. Աշխարհի հայկական հուշարձանները, Երևան, 2011, էջ 40:
2. Погосян /Хахбакян/ Гагик, Памятники П армянской архитектуры и топонимики в странах Прибалтики. Эстония, Латвия, Литва, «Регион и мир», 2022, № 1.


