Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Եկեղեցի Սուրբ Խաչ (հայ առաքելական)Բուլղարիայի Բուրգաս քաղաքում

Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1853 թ. Սուրբ Ստեփանոս փայտաշեն մատուռի տեղում, որը թվագրվում է 1673 թ.։ Եկեղեցին համարվում է Բուրգասի հնագույն շինություններից մեկը։
19-րդ դ. կեսերին մատուռը վերածել են մեծ եկեղեցու։ 1896 թ. եկեղեցին օծվել է վարդապետ Վախթանգ Սիսակյանի կողմից։
1958 թվականին ճարտարագետ Հրանտ Բակլայանի նախագծով կառուցվել է եկեղեցու քարե զանգակատունը, որն ունի հետևյալ արձանագրությունը.
«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ․ ԿԱՌՈՒՑԱՒ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ ԱՅՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՏԵԱՌՆ ՎԱԶԳԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅ
ՍՐԲԱԶԱՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1958 ՌՆԷ»։
1970 թ. եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։
1991 թ. եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որն իրենից ներկայացնում է խաչքար՝ դիմացը եղեռնից մազապուրծ երիտասարդ տղա։
Հուշարձանի վրա փորագրված է. «Ի հիշատակ 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի»։
Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Հարրի Արաբյանը։