Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Եվրոպական հնագիտության օրեր 2024 թ․

Ս. թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Հայաստանում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացել էր հետաքրքիր և ուսուցողական ծրագրերով:
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նախաձեռնել էր Արտաշավանի Սբ Թադևոս եկեղեցու (13-րդ դ.) տարածքի մաքրման և քանդված զանգաշտարակի քարերի վերադասավորման ու համարակալման աշխատանքներ, որին մասնակցեցին ոլորտի մասնագետներ, հնագետներ և պարզապես հետաքրքրասեր և հոգատար քաղաքացիներ։
Ներկաները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հուշարձանի հետագա վերականգնման և ամրակայման աշխատանքներին ևս։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին` մեզ միանալու և աջակցելու համար։

Արտաշավանի Սբ Թադևոս առաքյալ եկեղեցին գտնվում է գյուղի արևելյան մասում, Արջուտ գետի ձորակի աջ եզրին: Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով, որը վերակառուցվել է ուշ միջնադարում: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկա է: Ներքին տարածությունը 2 շարք 3-ական սյուներով բաժանվում է 3 նավերի, որոնցից միջինը արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով, իսկ եզրայինները՝ ուղղանկյուն ավանդատներով: Սյուներից պահպանվել են արևելյան հանդիպակած 2-ի խարիսխները: Ունեցել է 2 մուտք՝ արևմուտքից և հարավից:
Գտնվում է ավերակ վիճակում, պահպանվել են արևելյան պատը և հատվածներ՝ արևմտյան, հյուսիսային, հարավային պատերի հիմքերից: Խորանի վրա պահպանվել է 6 սյունանի վեղարածածկ զանգակատունը: Կառուցվել է սև և կարմրագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով:
Եկեղեցին կործանվել է 1679, 1827 և 1840 թթ. երկրաշարժերից: Հատկապես 1679թ. երկրաշարժի ժամանակ խարխլվել են եկեղեցու պատերն ու ծածկը, իսկ 1827թ.՝ փլվել վերջնականապես: