Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ դրամաշնորհով հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն գիտահանրամատչելի ժողովածուն (խմբ․՝ Խաչիկ Հարությունյան) հայաստանյան փուլն անցնելուց հետո ներկայացվել է օրերս Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթին, որտեղ 49 հրատարակությունների շարքում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում։
Մրցանակային պատվավոր հորիզոնականում առաջին անգամ է հայտնվել գիտահետազոտական մեր կենտրոնի հրատարակությունը, որը մեծ պատասխանատվություն է Կազմակերպության համար։