Հանդիպում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ

Դեկտեմբերի 9-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ ավագ դպրոցի ընթերցասրահում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների (Արման Նալբանդյան, Աննա Թորոսյան, Մհեր Խեչոյան) հետ:
Մասնագետները ներկայացրին Հայաստանյան տարբեր հնավայրերում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանները, դրանց պահպանության և հանրահռչակման կարևորությունը։
Մասնակցում էին՝ հետազոտական վարժարանի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հայրենագետներ, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք։
Կենտրոնի հնագետ Արման Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ հուշարձանների և հնագիտության մասին ամփոփ բանախոսություն, որը հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և առիթ դարձավ բուռն քննարկումների։
Հանդիպումն ընթացավ կառուցողական քննարկումների մթնոլորտում և ամփոփվեց հետագա համագործակցությունների ու համատեղ ծրագրերի առաջարկություններով։