Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Հետախուզական պեղումներ Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։ Փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, հայտնաբերվել են խեցեղենի սակավաթիվ բեկորներ։
Տաճարի տարածքում և հարակից հատվածներում իրականացվել են նաև սկանավորման և մշտադիտարկման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ տաճարի ամրակայման աշխատանքները մեկնարկել են դեռևս այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին և ինտենսիվ կերպով շարունակվում են այս օրերին։ Աշխատանքների այս փուլի ավարտը նախատեսված է ս․թ․ հոկտեմբեր ամսին։