ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղում ավարտվեցին փրկարարական պեղումները

ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղում քաղաքացին հողային աշխատանքներ իրականացնելիս նկատել էր կասկածելի կառույց և դիմել համապատասխան մարմիններին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով Չկալով մեկնեց հնագետ Մերի Սաֆարյանը և տեղում կազմակերպեց հայտնաբերված դամբարանի պեղման աշխատանքները, որոնք ավարտվեցին հաշված օրերի ընթացքում՝ առանց քաղաքացուն լուրջ անհանգստություն պատճառելու։