Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Հուշարձան՝ Փառք աշխատանքին (Բանվորի արձան)

Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։
Վաղուց է, ինչ «Բանվորի արձանն» այլևս չկա, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես տարածքում կողմնորոշվելու լավագույն միջոց։
1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը»։
Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։
11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ։
1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց և մասնատվեց։
2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։ Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։
2022 թ․ հունիսի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսը, որտեղ արձանի անհետացումից 25 տարի անց առաջին անգամ ցուցադրվում էին արձանի գլուխը և բռունցքը։