Լոռվա պատմամշակութային ժառանգությունը

2022 թ․ ապրիլի 18-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանագարանում կազմակերպվեց իր բնույթով եզակի դպրոցական օլիմպիադա, որին մասնակցեց Լոռու մարզի 37 դպրոցի 200 աշակերտ։ Դպրոցական օլիպիադան կրում էր «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագիրը, ըստ այսմ՝ հարցաշարը կազմելիս ընտրվել էին մարզի հուշարձաններին, ինչպես նաև որոշ օրենսդրական և հայ եկեղեցու ծիսական արարողակարգին առնչվող հարցեր։Դպրոցական օլիմպիադան գերազանցեց կազմակերպիչների ակնկալիքները, և որոշվեց այն ամենամյա դարձնել։ Դպրոցական օլիմպիադա է նախատեսվում նաև 2023 թ․։ Տեսանյութ

«Հայաստանի պատմամամշակութային ժառանգությունը» խորագրով գիտահանրամատչելի անգլերեն ժողովածուն Մոսկվայում կայացած Գրքարվեստի 20-րդ միջազգային մրցույթում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում։

2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ դրամաշնորհով հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն գիտահանրամատչելի ժողովածուն (խմբ․՝ Խաչիկ Հարությունյան) հայաստանյան փուլն անցնելուց հետո ներկայացվել է օրերս Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթին, որտեղ 49 հրատարակությունների շարքում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում։Մրցանակային պատվավոր հորիզոնականում առաջին անգամ է հայտնվել գիտահետազոտական մեր կենտրոնի հրատարակությունը, որը մեծ պատասխանատվություն է Կազմակերպության համար։

Լույս է տեսել «Հուշարձան» գիտական հանդեսի ԺԹ․ հատորը

Օրերս լույս տեսավ «Հուշարձան» գիտական հանդեսի 2023 թ․ առաջին համարը։ Հանդեսի այս համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված պատմամշակութային մեր ժառանգության գիտական տարբեր հարցերին։ Հանդեսի երկրորդ համարի հրատարակումը նախատեսված է այս տարվա դեկտեմբեր ամսին։