Հանրապետական գիտաժողով՝ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով

Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով։Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ մեկ հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանության տարբեր ոլորտներում մասնագիտացած հետազոտողների՝ պատմաբանների, մշակութաբանների, արվեստաբանների, հնագետների, ազգագրագետների, ճարտարապետների, վերականգնող-կոնսերվատորների, ֆոնդապահների և այլ մասնագետների։ Նրանք կներկայացնեն իրենց ընթացիկ և ավարտուն հետազոտությունների արդյունքները։Գիտաժողովը կարևոր հարթակ է մասնագետների միջև գիտական երկխոսության ծավալման, ոլորտում իրականացվող հետազոտություններին ծանոթանալու, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հաստատման համար։ Այն նաև կնպաստի համատեղ գիտական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ միտված Լոռվա պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանը։

Վերապատրաստում. «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը Ֆրանսիայում և դրա պահպանումը կայուն զարգացման տեսանկյունից»

Սեպտեմբերի 8-11-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում անցկացվեց «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը Ֆրանսիայում և դրա պահպանումը կայուն զարգացման տեսանկյունից» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթացը։ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացը նախատեսված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար։Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձը, ինչպես նաև կայուն զարգացման համատեքստում դրա պահպանության, կենսունակության ապահովման և փոխանցման ժամանակակից մոտեցումները։Դասընթացը վարում էին Ֆրանսիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի առաջատար մասնագետներ Քիարա Բորտոլոտտոն և Լիլի Մարտինեն։Դասընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում…

Վերապատրաստում մշակութային ժառանգության վայրերի կայուն կառավարման վերաբերյալ

Օգոստոսի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ մշակութային ժառանգության վայրերի կայուն կառավարման վերաբերյալ քառօրյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ոլորտի մասնագետների համար։Դասընթացն իրականացվեց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում։Վերապատրաստման նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել ժառանգության վայրերի կառավարման մոդելները, ֆրանսիական, եվրոպական և միջազգային կառավարման հիմնական ընթացակարգերը, ինչպես նաև պետության և մասնավոր օպերատորների կողմից կառավարվող վայրերի տիպաբանությունը՝ «EPCC NATBO VIA»-ի օրինակով։Դասընթացի բանախոսներն էին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ Վալերի Բրուսելը և Օդիլ Տանկերեն (Ֆրանսիա)։Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր թանգարանների, հուշարձանների պահպանության մարզային ծառայությունների, պատմամշակութային արգելոց-թանգարանների և ոլորտի այլ հաստատությունների մասնագետներ։Քառօրյա վերապատրաստման դասընթացն ամփոփվեց…

Խարկով (Ուկրաինա) քաղաքի հայկական հուշարձանները

Խարկով քաղաքի հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում XVIII դարի վերջից։ Քաղաքի կենտրոնում գոյություն է ունեցել Հայկական նրբանցք, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1865 թվականին։ Դեռևս 1870-ական թվականներին հայ համայնքի հոգևոր և ծիսական կյանքը կազմակերպելու նպատակով քաղաք է ժամանել հայ քահանա։ Սակայն երկար ժամանակ համայնքը սեփական եկեղեցի չի ունեցել, և ծիսական արարողությունները կատարվել են տարբեր շինություններում, որոնք ժամանակավորապես ծառայել են որպես եկեղեցի։Այսպես, 1905 թվականից հայ համայնքի համար որպես եկեղեցի ծառայել է Չերնիշևսկայա փողոցի (ул. Чернышевская) թիվ 5 տունը։ Այն կոչվել է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Համայնքի հոգևոր հովիվն էր Տեր Սրապիոնը։ Գործել է նաև Հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկված են…