Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Նոյեմբերի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով պաշտոնապես տրվեց «Երերույքի վաղմիջնադարյան եկեղեցու պահպանման և ամրակայման» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2023-2024 թթ․ իրականացնել 4-5-րդ դդ․ թվագրվող Երերույքի նշանավոր տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքներ։
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը շահել և աշխատանքներն իրականացնելու է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021 թ․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատրաստած ամրակայման համապատասխան նախագծի հիման վրա։
Աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով։ Առաջին փուլի համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը տրամադրելու է 175․000 ԱՄՆ դոլար։