Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ճապոնացի գործընկերների հետ համագործակցությունն ունի արդյունավետ և բազմակողմ ընթացք, որը ներառում է հնագիտական գտածոների վերականգնման, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այլ ուղղություններ։ Համագործակցության շնորհիվ Ճապոնիայի կառավարությունը ճապոնական JICA կազմակերության հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնին է նվիրաբերել հնագիտական գտածոների վերականգնման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որը թույլ է տվել ամբողջությամբ վերազինել Կազմակերպության լաբորատորիան։ Վերազինման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է վերականգնողների աշխատանքի արդյունավետությունը, վերականգնված առարկաների թվաքականը, որոնք ավելի ուշ հանձնվել կամ հանձնվելու են թանգարաններ ցուցադրությունների նպատակով։
Ճապոնական SAGA համալսարանի հետ համատեղ ևս իրականացվել են որոշ աշխատանքներ հատկապես հնագիտական գծածոների վերականգնման և արխիվային փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ։ Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և պարբերաբար իրականացվում են տարաբնույթ աշխատանքներ։