Հանրապետական գիտաժողով. նոյեմբերի 6-8

Նոյեմբերի 6-ին մեկնարկեց «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» խորագրով հանրապետական գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ու տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը։
Խաչիկ Հարությունյանը, կարևորելով գիտաժողովի կայացումը մասնագիտական գիտելիքների և կարողությունների, փորձի փոխանակման գործում, ողջունեց և շնորհակալություն հայտնեց երեք տասնյակից ավելի մասնակիցներին (պատմաբաններ, հնագետներ, խեցեգործներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, բնագիտական ոլորտների հետազոտողներ և այլք)՝ Հայաստանի տարբեր թանգարաներից և գիտահետազոտական կենտրոններից։
Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։ Շնորհավորելով գիտաժողովի կազմակերպման առիթով և կարևորելով տարբեր հաստատություններից մասնակիցների առկայությունըԱստղիկ Մարաբյանը արժևորեց այսպիսի գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը գիտահետազոտական կենտրոնին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման գործում։
Իր բնույթով անդրանիկ այս գիտաժողովը նվիրված էր հայկական խեցեգործության ավանդույթներին, խեցեղեն նյութի ուսումնա- սիրությանը և դրա ամրակայման, վերականգնման, պահպանման խնդիրներին:
Գիտաժողովի առաջին օրը զեկուցումներով հանդես եկան՝

  1. Արմինե Հարությունյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Հայաստանի հնագույն խեցեղենի ծագման շուրջ»,
  2. Աննա Ազիզյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «ենգավիթյան (կուր-արաքսյան) խեցեղենի զարդամոտիվների կատարման եղանակները»,
  3. Անահիտ Աթոյանց (ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա)
    «Պալեոպալինոլոգիական ուսումնասիրություններ հնագիտական վայրերում»
  4. Լիլիթ Գասպարյան («Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղ) «Ժակ դը Մորգանի հնագիտական պեղումները Հայաստանում 1887-1888 թթ.»,
  5. Կարեն Փահլևանյան, Սվետլանա Պողոսյան, Արուս Ասատրյան, Ռուզան Ներգարարյան (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան) «Հայոց ազգագրության թանգարանի հնագիտական խեցեղենի հավաքածուն»,
  6. Մարինե Կիրակոսյան («Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարան) «Կապանի տարածաշրջանի խեցեղենն ըստ «Էրեբունի» ՊՀԱԹ-ի հավաքածուի»
  7. Դիանա Աբրահամյան (Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան) «Կավե կանացիակերպ աղամանների պատմական զարգացման դինամիկան` Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի օրինակով»։

Նոյեմբերի 7-ին՝ գիտաժողովի երկրորդ օրը, զեկուցումներով ներկայացան՝

  1. Տատյանա Վարդանեսովա (ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ)
    «Հնագիտական կերամիկայի ուսումնասիրություն: Հետազոտության եղանակներն ու սկզբունքները՝ Տիգրանակերտի արշավախմբի աշխատանքի օրինակով»
  2. Արման Նալբանդյան, Աստղիկ Մելքոնյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն) «Լոռե բերդաքաղաքի 2022-2023 թթ. պեղումներով հայտնաբերված ջնարակված թասերն ու դրանց վերականգնումը»,
  3. Աննա Բաղդասարյան (Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն) «Արվեստաբան և վերականգնող. դիտարկումներ մեկ նմուշի շուրջ»,
  4. Արման Նալբանդյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Մեղրիի Սբ Հովհաննես վանքից հայտնաբերված «նշանագրերով» ու վերականգնման հետքերով խեցեղենը»,
  5. Աստղիկ Մելքոնյան, Լիանա Ժամագործյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն) «Խեցեղեն առարկաների վերականգնման հնագույն և ավանդական մեթոդները և դրանց գործածության տարբերակները ՀՀ հնագիտական հուշարձաններից հայտնաբերված գտածոների օրինակով»,
  6. Լիլիթ Միքայելյան (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ) «Քարե և խեցե սալիկների շարվածքները 12-14-րդ դարերի հայկական և իրանա-սելջուկյան ճարտարապետության մեջ. նյութի, գույնի և հորինվածքի փոխազդեցության խնդիրը»,
  7. Աստղիկ Սիմոնյան, Տիգրան Զաքյան (Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն) «Խեցեղենի վերականգնման առանձնահատկությունները. բացակա հատվածների լրացում, գիպսի գունադրում»։
    Նոյեմբերի 8-ին՝ «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» խորագրով հանրապետական գիտաժողովի եզրափակիչ օրը սկսվեց «Թանգարանային առարկաները և հավաքածուները վերականգնողի որակավորման կարգի և չափորոշիչների» կլոր սեղան-քննարկմամբ։
    Քննարկմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը և վերականգնողներ Հայաստանի տարբեր թանգարաններից և գիտահետազոտական կենտրոններից։
    Քննարկման ընթացքում վերականգնող մասնագետների կողմից ներկայացվեցին առաջարկություններ՝ Կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
    Որպես եզրափակում՝ գիտաժողովի մասնակիցներն այցելեցին ՀԳՊԱ խեցեգործական լաբորատորիա։