Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ 2023 թ․ մայիսի 31-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունում տեղ են գտել Վերին Նավերի վերնախավի դամբարաններում հայտնաբերված հոգևոր և աշխարհիկ իշխանության բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից և քարերից պերճանքի առարկաներ, իշխանության խորհրդանիշներ՝ զենքեր, կնիք, ձիասանձեր, դիմաքանդակներով մեդալիոններ և այլն: Շուրջ մեկ և կես հազարամյակ (Ք.ա. 23-7 դդ.) գործած Վերին Նավերի դամբարանադաշտում այսօր պահպանվել է շուրջ 500 դամբարան, որոնք ձևավորում են Հին Արևելքի ամենաընդարձակ դամբարանադաշտերից մեկը: