Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքի տեսարժան վայրերից է և Լատվիայի հայ համայնքի հոգևոր կյանքի կարևոր կենտրոնը։
1993 թ. Լատվիայում պաշտոնապես գրանցվել է Հայ Առաքելական Եկեղեցին։ 1997 թ. դեկտեմբերի 17-ին դրվել են Ռիգայի հայկական եկեղեցու հիմքերը (նախաձեռնող՝ Սպարտակ Տեր-Ավետիսյան)։ Գործարարների աջակցությամբ տարածքը սեփականաշնորհվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, իսկ եկեղեցու շինարարությունն իրականացվել է հավատացյալների և համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ։
2011 թ. հունիսի 30-ին եկեղեցին հանդիսավորությամբ օծվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։ 2020 թ. հռչակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմը, որի կենտրոնը դարձել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Այսօր եկեղեցին ոչ միայն հայ հավատացյալների հոգևոր կենտրոնն է, այլև հայ համայնքի ինքնության պահպանման, ազգային ավանդույթների փոխանցման և հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման կարևոր օջախներից մեկը։
Օգտագործված գրականություն
Погосян /Хахбакян/ Гагик, Памятники П армянской архитектуры и топонимики в странах Прибалтики. Эстония, Латвия, Литва, «Регион и мир», 2022, № 1.


