Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Նոյեմբերի 9-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Դասընթացի առաջին օրը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային հուշարձանների կենտրոնի հուշարձանների և հավաքածուների պահպանության վարչության գլխավոր ճարտարապետ և քաղաքաշինարար Թիերի Բալերոն մասնակիցներին ներկայացրեց Ֆրանսիայում պատմական հուշարձանների պահպանության ոլորտի փորձը՝ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, պահպանության իրավական ընթացակարգերին և գիտատեխնիկական վերահսկողության մեխանիզմներին։
Դասընթացը կշարունակվի առաջիկա երկու օրերին՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ծանոթանալու հուշարձանների պահպանության ֆրանսիական փորձին։



