Astghik Vardanyan

Astghik Vardanyan

Աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառված հայաստանյան հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության լրամշակման մեթոդաբանությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներառված հայաստանյան հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության լրամշակման նոր մեթոդաբանությանը նվիրված աշխատաժողովի շրջանակներում ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը հյուրընկալել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի փորձագիտական խմբի ներկայացուցիչներ Ռուսուդան Միրզիկաշվիլիին (ICOMOS) և Աարին Շապիրոյին (IUCN)։Աշխատաժողովի շրջանակներում…

Վերապատրաստման դասընթաց՝ լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանման վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍնախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված թանգարանային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացավար՝ Պիեռ-Էմանուել Նյեբորգ (Ֆրանսիա)։Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները…

Մշակութային այց՝ Իրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-8-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին ներկա է եղել Շիրազ քաղաքի նշանավոր «Պերսեպոլիս» հնավայրում…

Վերականգնված գտածոներ Միրաքից

2023 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Մ. Սիմոնյան) հնագիտական-փրկարարական պեղումներ իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզի Միրաք համայնքի նորահայտ դամբարանադաշտի տարածքում։ Պեղվեց 8 մ տրամագծով մեկ դամբարան, որը, նախնական ուսումնասիրությամբ, թվագրվում է միջին բրոնզի դարի վերջին և ուշ բրոնզի…

Նոր բացահայտումներ Տաթևում

Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի խցերի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Արման Նալբանդյան)։Տարիներ շարունակ համալիրի տասնյակ կառույցներ լցված և փակված են եղել հողի հաստ շերտով։ Պեղումների ընթացքում այն աստիճանաբար հեռացվում է և բացվում են խցերի կրաշաղախված հատակները, ի հայտ…

Ուսումնասիրություններ Ահնիձորում

2025 թ․ հուլիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) ուսումնասիրություններ կատարեց ՀՀ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։ Տեղում կազմվեց գերեզմանոցի պահպանության գոտու նախագիծը։Գյուղի մեջ, «Ժամի ձոր» կոչված վայրում գործող գերեզմանոցն է, որի մի մասում 11-14-րդ դարերի գերեզմանոցն է՝…

Ուսումնասիրություններ Լորուտում

2025 թ․ հուլիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) ուսումնասիրություններ կատարեց ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղում: Տեղում կազմվեց դամբարանադաշտի և միջնադարյան խաչքարերով գերեզմանոցի պահպանության գոտու նախագիծը։Լորուտ գյուղի Վերին թաղ կոչված վայրում, ուր փոքր բարձունքի վրա բրոնզեդարյան դամբարանադաշտն…

Պեղումներ Տաթևի Մեծ անապատի տարածքում

Ս.թ. մայիսի 25-ից հայ֊ֆրանսիական համատեղ նախաձեռնությամբ համալիրի վերականգնման նախագծի շրջանակներում մեկնարկեցին Տաթևի Մեծ անապատի տարածքի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Արման Նալբանդյան)։Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում ի հայտ եկան առաջին արդյունքները: Անապատի տարբեր հատվածներում կուտակված…

Պեղումներ Քոբայրավանքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ` վերականգնման նախագծի կազմման նպատակով ս.թ. մայիսից մեկնարկել են ՀՀ Լոռու մարզում գտնվող Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի բուսածածկույթի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մհեր Խեչոյան)։Քոբայրավանքի պարսպի պեղումներին զուգահեռ իրականացվում են նաև եկեղեցու…

Թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստում՝ հուլիսի 15-18-ը

2025 թ. հուլիսի 15-18-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, համագործակցելով Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի (INP) հետ, իրականացրեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով։Դասընթացը կայացավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Դրա հիմնական նպատակն էր թանգարանային ոլորտի մասնագետներին ներկայացնել…