Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
«ՄԻՐ 24» հեռուստալիքի անդրադարձը 2024 թ. Երերույքի տաճարի վերականգնման և ամրակայման աշխատանքներին

Հնագիտական պեղումներն ու ամրակայման աշխատանքները կշարունակվեն 2025 թ.:

Հնագիտական պեղումներն ու ամրակայման աշխատանքները կշարունակվեն 2025 թ.:

Ներկայացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ, արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը:

Նոյեմբերի 6-ին մեկնարկեց «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» խորագրով հանրապետական գիտաժողովը:Բացման խոսքով հանդես եկան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ու տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը։Խաչիկ Հարությունյանը, կարևորելով գիտաժողովի կայացումը մասնագիտական գիտելիքների և կարողությունների, փորձի փոխանակման գործում, ողջունեց…


2024 թ․ հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար…

Հայկական լեռնաշխարհում խեցեղեն առարկաների արտադրությունը սկսվել է վաղագույն ժամանակներից։ Հնագիտական տվյալները փաստում են, որ մեզանում խեցեգործության ավանդույթը ձգվում է հազարամյակների խորքը։ Ընդ որում, ինչպես երևում է գտածոներից, տարբեր շրջափուլերում և պայմաններում եղել են պատրաստման զանազան եղանակներ: Դրանց հետազոտությունը հնարավորություն է…

2024 թ. հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Գիտահետազոտական մեր կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի…

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել…

2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության…

Ս. թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Հայաստանում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացել էր հետաքրքիր և ուսուցողական ծրագրերով:«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նախաձեռնել էր Արտաշավանի Սբ…