Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Դիվան Հայաստանի հուշարձանների

Նորահայտ հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում

2024 թ․ փետրվարի 15-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հնձանը (XII դ.)։Հնձանը գտնվում է Հովհաննավանքից մոտ 150 մ հս, Քասախի եզրին։ Ենթադրաբար, Հովհանավանքի գավթի հվ եզրի՝ 1279 թ. արձանագրության մեջ հիշատակված հնձանն է։ Տարածքում առկա են տապանաքարի պահպանված հատված և խեցեղենի բազմաթիվ բեկորներ։Հնձանն ամբողջությամբ քարանձավի մեջ է, մուտքը՝ աե կողմից, (1.6×1.8 մ), բացվում է դեպի Քասախի կիրճ։ Ներսում անորոշ հատակագծով (գրեթե շրջանաձև) երկու փոքր սենյակներ են (3,5×3,2 մ և 3,3×3,1 մ), որոնք իրարից առանձնանում են ժայռապատով ու քարաշարվածքով։ Պատերի ստորին հատվածն ու հատակը պատված են հաստ կրաշաղախով և ունեն թեքություն դեպի մուտքի դիմաց գետնափոր տեղակայված երկու կարասները։ Ձախակողմյան կարասի չափերն են՝ տրմ.՝ 0,98 մ, խոր.՝ 1,2 մ, իսկ աջակողմյանինը՝ տրմ.՝ 0,95 մ, խոր.՝ 1,0…

Նորահայտ հուշարձան ՀՀ Գեղարքունիքի մարզում

2024 թ․ փետրվարի 15-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում գտնվող Ժայռապատկերը (Ք.ա. 2-1֊ին հազ.)։Ըստ տեղում կատարված ուսումնասիրության՝ ժայռապատկերը գտնվում է մեկուսի կանգնած, ոչ բարձր ժայռաբեկորի հարթությունների վրա։ Մասամբ վնասված է։ Տարածքում աշխատող բանվորներից մեկը դիմային ուղղահայաց հարթության վրա հավերժության նշան է քանդակել և ելնդագրել է «Մերուժան Անդրեյանի անվան հուշաղբյուր» բառերը։ Որոշ հատվածներում պաշտպանիչ շերտը պոկված է, հավանաբար՝ այդ մասում ևս պատկերներ են եղել։Խորադիր, ակոսային եղանակով, ժայռից համեմատաբար առանձնացող բաց գույնով պատկերված են անկանոն դասավորված, աղեղնաձև եղջյուրներով 5-6 քարայծեր։Փորձագիտական նիստին հուշարձանը և նրան առնչվող մանրամասները ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Աշխեն Ջուլֆալակյանը։

Նորահայտ հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզում

2024 թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ․ թվագրվող եկեղեցին։ Պատմական վավերագրերում գյուղի տարածքում հիշատակվում է երեք եկեղեցի, որոնցից մեկը՝ բազիլիկ։ Ցավոք, ներկայում պահպանվել են միայն որոշ հետքեր, մինչդեռ ինչպես փաստում են ուսումնասիրությունները (Հնությունների պահպ. Կոմիտե, հնագետ Հ. Եղիազարյան), 1946-1947 թթ․ դեռևս պահպանված են եղել հս պատի աե ծայրի ստորին քարաշարը (2 մ երկ.) և կից աե պատի ծայրամասի ստորին քարաշարը (1,5 մ երկ.)։ Պահպանված հատվածները շարված են եղել կարմիր տուֆի սրբատաշ մեծ քարերով՝ կրաշաղախով։ Եկեղեցու առանձին բեկորներ դրված են եղել շրջակա տների պատերի և ցանկապատերի մեջ։Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցել են Կամսարական իշխանները։Փորձագիտական նիստին հուշարձանը և նրան առնչվող մանրամասները ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Արմեն Ասատրյանը։