Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

ՎԻՇԱՊԱՔԱՐ (խաչքարացված), 1309 թ․

Քարակոթողը գտնվում է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում, համանուն գետակի ափին, Ներքին Ուլգյուր գյուղատեղիից մոտ 1 կմ հս-ամ, «Բաքոյի արխաջ» (մակաղատեղի, փարախ) վայրում։
Նախկինում եղել է վիշապաքար և 1309 թ. վերածվել է խաչքարի: Տեղահանված է:
Հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթևերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են չորս անկյուններում և հիմնախաչի տակ:
Չափերն են՝ 2,5×1,0x0,45 մ։
Խաչքարի հորինվածքի մաս է կազմում ծավալուն (10 տող) արձանագրությունը.

ԹՎ[ԻՆ] :ՉԾԸ: (1309), ԵՍ՝ ՃՈՒՏԻԿ, ՈՐԴԻ ՔՈՒՉ/ԱՔԻՆ, ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉ/Ս ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ Ը/ՌԶՈՒՔԱՆԻՆ ԵՒ ԶԱՒԱԿ/ԱՅ ԻՄՈՅ ՍԱՐԳՍԻ ԵՒ / ԱՄՈՒՍՆՈՅ ԻՒՐՈՅ ԲԱ/ՋՐԻՆ. ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳ/ԵՔ ՅԻՇԵՑԷՔ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս: / ԵՒ ՈՐԴՈՅ ՆՄԱ ՍԷՐՈԲԻՆ:

Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր: