Մասնագիտական շրջայց վերականգնման բաժնում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրատուրայի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները դասախոս Ն. Քալանթարյանի ուղեկցությամբ կատարեցին մասնագիտական շրջայց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում:
Ուսանողները ծանոթացան հնագիտական գտածոների վերականգնման բաժնի աշխատանքներին, լաբորատորիաներին, պատմամշակութային շարժական հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման մեթոդներին, հետազոտական, վերլուծական սարքավորումներին, առկա տեխնիկատեխնոլոգիական միջոցներին:
Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց անշարժ և շարժական հուշարձանների ուսումնասիրության ու վերականգնողական միջամտությունների առանձնահատկություններին, խնդիրներին, նմանություններին ու տարբերություններին: