Միջազգային աշխատաժողով ՃՇՀԱՀ-ում

Հուլիսի 7-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:
Աշխատաժողովը կարևոր նշանակություն ուներ առաջիկայում այդ հուշարձանախմբի կառավարման պլանի կազմման, այն 1954 թ․ Հաագայի Կոնվենցիայի և 1999 թ․ նրա Երկրորդ արձանագրությամբ սահմանված մեխանիզմներով պաշտպանելու և հանրահռչակելու ճանապարհին։
Շնորհակալ ենք բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկուցումների և արդյունաշատ քննարկումների ու դիտարկումների համար:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը միջազգային տարբեր ծրագրերով հայաստանյան պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: