Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար Անդրանիկ Սարգսյանն արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝
«Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։
Մրցանակը (Երևան, հոկտեմբեր 2024, ՄԱՍԱ Միջազգային մրցույթ-ցուցահանդես) շնորհվել է
Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից)։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին այս կարևոր միջազգային գնահատականին արժանանալու համար։ Նկատելի է, որ նրանց հետևողական աշխատանքը պատմամշակութային ժառանգության պահպանման գործում արժանանում է միջազգային հարգանքի։



