Չիչխանավանքի վերածնունդը

2008 — 2013 թթ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) պեղումներ իրականացրեց ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի Չիչխանավանքի տարածքում, որի արդյունքում բացվեցին 6֊7-րդ դդ. եկեղեցու հիմքերն ու գետնախարիսխը, մեծ թվով տապանաքարեր և հնագիտական արժեքներով հարուստ մշակութային շերտեր։
Պեղումներն իրականացվեցին «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակը եկեղեցու ամբողջական վերականգնումն էր։
Կարևոր էր կոթողների և ճարտարապետական մանրամասների, արձանագրությունների հայտնաբերումը:
Պեղումների ընթացքում հայտնաբերված մեծաքանակ հնագիտական նյութը` խեցեղեն, որոնցից ուշագրավ են ձիթաճրագները, մետաղյա զարդեր, ուլունքներ, նետասլաք, մետաղադրամ և այլն, ուսումնասիրվեցին և վերականգնվեցին գիտահետազոտական մեր կենտրոնի հնագիտական իրերի վերականգնման բաժնում և այժմ գտնվում են Լոռի֊Փամբակի երկրագիտական թանգարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=JXPRiMK3wzY