Պեղումներ Թալինի քարավանատան տարածքում

2026 թ. հուլիսի 15-ից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ արշավախմբի ղեկավար Մելինե Սիմոնյանի գլխավորությամբ, հնագիտական պեղումներ է իրականացնում Թալինի մեծ քարավանատան տարածքում։
Հիմնական շինությունների տարածքում ի հայտ են գալիս ուշ շրջանի պատեր՝ շարված հուշարձանից թափված քարերով, ինչպես նաև կենցաղային օջախներ ու հնոցներ։
Հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները։ Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։
Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր։
Պեղումները շարունակվում են։