Գիտագործնական դասընթաց՝ «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նոյեմբերի 9-11-ը կազմակերպում են «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթաց։
Դասընթացը կվարեն Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ Բրոշարը և Ամելի դը Տորեսը։
Եռօրյա դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Ֆրանսիայում մշակութային ժառանգության պահպանության փորձին, մասնագիտական մոտեցումներին և կիրառվող մեթոդներին։
Ծրագիրը կներառի տեսական և գործնական աշխատանքներ և կուղեկցվի համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։
Մասնակցելու ցանկություն ունեցողներին հրավիրում ենք ծանոթանալու դասընթացի մանրամասներին և լրացնելու մասնակցության հայտն այստեղ`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6sIndsCK6TAMAu_7IWo1FITsFIu8u-a1MAkXgbOMi—Y_tQ/viewform