Մասնագիտական փորձի փոխանակում՝ մշակութային ժառանգության ոլորտում

Նոյեմբերի 11-ին ամփոփվեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական եռօրյա դասընթացը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձին և ոլորտում կիրառվող մասնագիտական մոտեցումներին։
Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային հուշարձանների կենտրոնի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ Բոշարը և Ամելի դը Տորեսը ներկայացրին Ֆրանսիայում ձևավորված փորձը՝ անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանության իրավական հիմքերին, գիտատեխնիկական վերահսկողության մեխանիզմներին, մշակութային արժեքների վերականգնման առանձնահատկություններին, ինչպես նաև հավաքածուների արխիվացման և փաստաթղթավորման գործընթացներին։
Դասընթացի շրջանակում մասնակիցներն իրականացրին նաև գործնական աշխատանքներ՝ հնարավորություն ունենալով կիրառելու և ամրապնդելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։