Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Պտղնի գյուղի հնձան

Պտղնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։ Այստեղ, պեղումների ընթացքում (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան) բացվեց զարգացած միջնադարով (12-14 դդ.) թվագրվող գինու հնձան: Հնձանը երեք կողմից շրջապատված է պատերով, իսկ չորրորդ պատը քանդվել է հողաբաժանման ժամանակ: Անվնաս հատվածներում պատի բարձրությունը հասնում է 280 սմ-ի: Այստեղ, հիմնական պատի կենտրոնական մասում, միմյանցից 230 սմ հեռավորության վրա բացվեցին տուֆից պատրաստված, պատուհան հիշեցնող և 60 սմ բացվածք ունեցող խորշեր: Հատակը և դրան հարող կողային պատերը կրաշաղախ են՝ ստեղծելով անջրաթափանց միջավայր: Սա «Առագաստ» հարթակն է՝ խաղող ճզմելու վայրը: Հարթակը, կենտրոնական մասում գտնվող միջնորմի շնորհիվ, բաժանվում է երկու մասի: Առագաստի արևմտյան մասում եղող տուֆից առվակոսը միացել է N3 տաքարին և այստեղից դուրս եկող մեկ այլ՝ կրային ակոսով անցել N1 տաքար: Առագաստի միջնորմից արևելք գտնվում է N2 տաքարը, որի շուրթը փոքր-ինչ բարձր է և չունի ակոս: Հատկանշական է, որ ծածկասալ և խցան առկա է միայն առաջին տաքարի վրա: Հուշարձանը պահպանման և հրատապ ամրակայման կարիք ունի: