Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Օրերս Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում Կենտրոնի արշավախմբերի ղեկավարները ներկայացրին 2025 թ. իրականացված պեղումների հաշվետվությունները.
• Երևանի Սիլիկյան թաղամասի նոր քարի դարի նորահայտ բնակատեղիի և Աղավնատան դամբարանադաշտի 2025 թ. պեղումներ (արշ. ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան),
• Օհանավանի ժայռափոր համալիրի տարածքում իրականացված պեղումներ (արշ. ղեկ.՝ Մհեր Խեչոյան),
• Լոռե բերդաքաղաքի մի քանի հատվածներում վերականգնման աշխատանքների շրջանակում 2025 թ. իրականացված փրկարարական պեղումներ (արշ. ղեկ.՝ Արման Նալբանդյան)։
Հնագետները հատկապես կարևորեցին արշավախմբի անդամներ տարբեր մասնագետների՝ մարդաբանների, վերականգնողների աշխատանքը, այն է՝ նրանց կողմից բացառիկ գտածոների ամրակայումն ու վերականգնումը տեղում։
Զեկույցներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում արշավախմբերի ղեկավարները՝ արձագանքելով ներկաների հետաքրքրասիրությանը, մանրամասնեցին գտածոների, դրանց վերականգնման, հետագա պեղումների և հուշարձանների վերականգնման ու պահպանության վերաբերյալ։






