Astghik Vardanyan

Astghik Vardanyan

ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղում ավարտվեցին փրկարարական պեղումները

ՀՀ Լոռու մարզի Չկալով գյուղում քաղաքացին հողային աշխատանքներ իրականացնելիս նկատել էր կասկածելի կառույց և դիմել համապատասխան մարմիններին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով Չկալով մեկնեց հնագետ Մերի Սաֆարյանը և տեղում կազմակերպեց հայտնաբերված դամբարանի պեղման աշխատանքները, որոնք ավարտվեցին հաշված օրերի ընթացքում՝ առանց քաղաքացուն…

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շնորհակալագիր հանձնեց

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն օրերս շնորհակալագիր է հանձնել «Արագած» գինու-կոնյակի գործարան ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սարգսյանին՝ 2022 թ․ գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների ֆոնդի բարեկարգման աշխատանքներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար։ Այս աշխատանքների արդյունքում գիտահետազոտական կենտրոնն այսօր ունի հնագիտական գտածոների…

Լոռվա պատմամշակութային ժառանգությունը

2022 թ․ ապրիլի 18-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանագարանում կազմակերպվեց իր բնույթով եզակի դպրոցական օլիմպիադա, որին մասնակցեց Լոռու մարզի 37 դպրոցի 200 աշակերտ։ Դպրոցական օլիպիադան կրում էր «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագիրը, ըստ այսմ՝ հարցաշարը կազմելիս ընտրվել էին մարզի հուշարձաններին, ինչպես նաև որոշ…

«Հայաստանի պատմամամշակութային ժառանգությունը» խորագրով գիտահանրամատչելի անգլերեն ժողովածուն Մոսկվայում կայացած Գրքարվեստի 20-րդ միջազգային մրցույթում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում։

2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ դրամաշնորհով հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն գիտահանրամատչելի ժողովածուն (խմբ․՝ Խաչիկ Հարությունյան) հայաստանյան փուլն անցնելուց հետո ներկայացվել է օրերս Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթին, որտեղ 49 հրատարակությունների շարքում արժանացել է 1-ին հորիզոնականին՝ «Իմ երկիրը» անվանակարգում։Մրցանակային…

Լույս է տեսել «Հուշարձան» գիտական հանդեսի ԺԹ․ հատորը

Օրերս լույս տեսավ «Հուշարձան» գիտական հանդեսի 2023 թ․ առաջին համարը։ Հանդեսի այս համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված պատմամշակութային մեր ժառանգության գիտական տարբեր հարցերին։ Հանդեսի երկրորդ համարի հրատարակումը նախատեսված է այս տարվա դեկտեմբեր ամսին։