Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

«Լոռվա պատմամշակութային ժառանգությունը»

Դեկտեմբերի 16-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրությանը ներկայացված հնագիտական առարկաների մեծ մասը 2022 թ․ վերականգնվել և ամրակայվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։ Նույն դրամաշնորհով ձեռք են բերվել նաև ցուցադրության համար անհրաժեշտ բոլոր ցուցափեղկերը։
Նոր ցուցադրության մեջ տեղ գտել նաև Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում 2021 թ․ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի իրականացրած փրկարարական պեղումներից (հնագետ՝ Մելինե Սիմոնյան) հայտնաբերված և կենտրոնում վերականգնված մոտ մեկ տասնյակ անոթներ, որոնք այդպիսով հանձնվել են թանգարանին։ Նույն օրը թանգարանին են հանձնվել նաև 2021-2022 թթ․ Սանահին վանական համալիրի տարածքում գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումներից (հնագետ՝ Արման Նալբանդյան) հայտնաբերված և կենտրոնում վերականգնված զանազան իրեր։