Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Նորահայտ հուշարձան ՀՀ Գեղարքունիքի մարզում

2024 թ․ փետրվարի 15-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։
Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում գտնվող Ժայռապատկերը (Ք.ա. 2-1֊ին հազ.)։
Ըստ տեղում կատարված ուսումնասիրության՝ ժայռապատկերը գտնվում է մեկուսի կանգնած, ոչ բարձր ժայռաբեկորի հարթությունների վրա։ Մասամբ վնասված է։ Տարածքում աշխատող բանվորներից մեկը դիմային ուղղահայաց հարթության վրա հավերժության նշան է քանդակել և ելնդագրել է «Մերուժան Անդրեյանի անվան հուշաղբյուր» բառերը։ Որոշ հատվածներում պաշտպանիչ շերտը պոկված է, հավանաբար՝ այդ մասում ևս պատկերներ են եղել։
Խորադիր, ակոսային եղանակով, ժայռից համեմատաբար առանձնացող բաց գույնով պատկերված են անկանոն դասավորված, աղեղնաձև եղջյուրներով 5-6 քարայծեր։
Փորձագիտական նիստին հուշարձանը և նրան առնչվող մանրամասները ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Աշխեն Ջուլֆալակյանը։