Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Պեղումներ Սանահինի վանական համալիրի տարածքում

2021 թ. աշնանը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը հնագիտական պեղումներ իրականացրեց ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի տարածքում (արշ. ղեկավար` Արման Նալբանդյան): Պեղումները շարունակվեցին նաև 2022 թ․:

Աշխատանքները հիմնականում ընթացան Զաքարյանների դամբարանի շրջակայքում: Մաքրվեցին, պեղվեցին և հետազոտվեցին կառույցի շուրջն ընկած տարածքը, ներսույթը և երկրորդ հարկը: Կառույցից հյուսիս՝ ճանապարհի հատվածում, բացվեցին սալատապաններ, պատվանդանների հիմքեր, օջախ-վառարան և այլն, իսկ Ս. Հակոբ և Ս. Հարություն եկեղեցիների միջև ձգվող ճանապարհի հատվածում՝ մի շարք հարթ և երկլանջ գագաթով տապանաքարեր, որոնցից երկուսը՝ արձանագիր: Գտածոներից ուշագրավ են 12-13-րդ դդ. թվագրվող կանաչ, շագանակագույն, փիրուզագույն երանգներով ջնարակապատ կղմինդրները և կարմրափայլ, կոկած մակերեսով նրբիրան անոթների բեկորները:

Սանահնի՝ 2022 թվականի պեղումներից հայտնաբերված ամենանշանակալի գտածոները կիսավահանի տեսքով քանդակազարդ ճակտոններն են, որոնք հարդարել են կիսափողրակաձև կղմինդրների ճակատային մասերը: