Լույս է տեսել «Հուշարձան» գիտական հանդեսի ԻԵ հատորը

Գիտական հանդեսի այս համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների և նորահայտ հուշարձանների ուսումնասիրմանն ու պահպանմանը: Ինչպես նաև՝ «Մեր երախտավորները» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել բազմավաստակ գիտնական, ճարտարապետ, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Կորյուն Ղաֆադարյանին և նրա երկարամյա գիտական գործունեությանը:

ՀԳՊԱ ուսանողների գործնական աշխատանքները գիտահետազոտական մեր կենտրոնում

2026 թ. փետրվար-հունիս ամիսներին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնի լաբորատորիաներում անցկացվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի «Դեկորատիվ-կիրառական արվեստ (խեցեգործություն)» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի գործնական աշխատանքները:Ուսանողները (Արև Առաքելյան, Մարիամ Առաքելյան, Մհեր Նաջարյան) «Խեցեղեն և ապակյա առարկաների ուսումնասիրություն, ամրակայում, վերականգնում և պահպանություն» դասընթացի (դասախոս՝ Ա. Մելքոնյան) շրջանակներում կիրառեցին 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ստացած տեսական գիտելիքները:Գործնական աշխատանքների ընթացքում ուսանողները պատմական, մշակութային և տեխնիկատեխնոլոգիական տեսանկյուններից հետազոտեցին ՊՄԺԳՀԿ հնագիտական գտածոների ֆոնդում պահպանվող խեցեղեն իրեր, կիրառեցին մասնագիտական տարբեր մոտեցումներ՝ յուրաքանչյուր առարկայի յուրահատկությունից ելնելով իրականացնելով համապատասխան վերականգնողական ու ամրակայման միջամտություններ:

Համաժողով՝ «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծ» խորագրով

Հունիսի 12-ին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում կայացավ «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծ» խորագրով համաժողովը՝ նվիրված Տաթևի Մեծ անապատի պեղումներին և վերականգնմանը, ինչպես նաև Որոտանի կիրճի մշակութային ժառանգության պահպանմանն ու կայուն զարգացմանը։Միջոցառումը կազմակերպվել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ ջանքերով` Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ գործակցությամբ։Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը՝ ողջունելով ներկաներին և ընդգծելով նմանօրինակ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը հայկական հուշարձանների պահպանման գործում։Բացման արարողությունից հետո մասնագիտական զեկույցներով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Ֆատմա Քեբեն (Պատմամշակութային ժառանգության և մշակութային ծրագրերի պատասխանատու, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»…

«Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը»․ միջազգային համաժողով Երևանում

2026 թ. հունիսի 12-ին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողովը։ Միջոցառումը նվիրված է ֆրանս-հայկական մասնագիտական համագործակցությանը, որի նպատակն է հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու Որոտանի հովտի կայուն ու երկարաժամկետ արժևորումը։Համաժողովը կազմակերպվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ) համատեղ ջանքերով։ Միջոցառման մանրամասները․• Ամսաթիվ․ Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ․• Ժամանակահատված․ 14:00 – 19:00• Վայր․ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ (ք․ Երևան, Ամիրյան փողոց 26)• Լեզու․ Ֆրանսերեն և հայերեն (կապահովվի համաժամանակյա/սինխրոն թարգմանություն)• Մուտքը․ Ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար