Գիտագործնական դասընթաց՝ «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նոյեմբերի 9-11-ը կազմակերպում են «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթաց։Դասընթացը կվարեն Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ Բրոշարը և Ամելի դը Տորեսը։Եռօրյա դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Ֆրանսիայում մշակութային ժառանգության պահպանության փորձին, մասնագիտական մոտեցումներին և կիրառվող մեթոդներին։Ծրագիրը կներառի տեսական և գործնական աշխատանքներ և կուղեկցվի համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։Մասնակցելու ցանկություն ունեցողներին հրավիրում ենք ծանոթանալու դասընթացի մանրամասներին և լրացնելու մասնակցության հայտն այստեղ`https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6sIndsCK6TAMAu_7IWo1FITsFIu8u-a1MAkXgbOMi—Y_tQ/viewform

Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը՝ գիտական ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 30 հետազոտողներ, որոնք ներկայացրին Լոռվա պատմամշակութային ժառանգությանն առնչվող իրենց ուսումնասիրությունները։ Զեկուցումներն առանձնանում էին թեմատիկ բազմազանությամբ՝ ընդգրկելով տարածաշրջանի պատմությունը, հնագիտությունը, ճարտարապետությունը, ինչպես նաև խոհանոցը, երաժշտությունը, ասեղնագործությունը և մշակութային ժառանգության այլ ոլորտներ։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Երանոսյանը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանն անդրադարձան երկու հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը՝ կարևորելով դրա զարգացումն ու շարունակականությունը։Հնագետ Արման Նալբանդյանն իր խոսքում ընդգծեց Լոռվա հարուստ պատմամշակութային ժառանգության…

Ժվանեցի հայկական հուշարձանները

Ժվանեց քաղաքը գտնվում է Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկի տարածաշրջանում՝ Կամենեց-Պոդոլսկից շուրջ 24 կմ հարավ-արևմուտք։ Այն Դնեստր գետի ափին գտնվող գեղատեսիլ փոքրիկ բնակավայր է։Հայերը Ժվանեց են եկել Մոլդովայից և Վալախիայից XVII դարի 70-ական թվականներին։ Այդ շրջանում այստեղ բնակվել է շուրջ 100 հայ ընտանիք։ 1768 թ. թուրքական արշավանքի հետևանքով հայերը հեռացել են դեպի Կամենեց-Պոդոլսկ։ XVIII դարի վերջին, երբ տարածքն ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում, Ժվանեցում մնացել էր ընդամենը 28 հայ (Վարդանյան, էջ 60)։Ժվանեցում հայկական վիմագրեր չեն պահպանվել։ Չի պահպանվել նաև հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը։Ժվանեցի հայկական հուշարձաններից հիշատակվում են՝ 1. Հին փայտաշեն եկեղեցին։2. Նոր քարաշեն եկեղեցին՝ կառուցված XVIII դարում։Ժվանեցի հայ համայնքն ի սկզբանե…

Բերեժանիի (Բերժեժանի) հայկական հուշարձանները

Բերեժանին Ուկրաինայի Տերնոպոլի մարզի համանուն շրջանի կենտրոնն է։ Հայերը քաղաքում հաստատվել են XVII դարի երկրորդ կեսից և ունեցել են լայն ինքնավարություն, սեփական վոյտ և դատարան։Բերեժանիի հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններն են՝ 1. Հայկական հին փայտաշեն եկեղեցին։2. Սուրբ Աստվածածնի Անաղարտ Հղության հայ կաթոլիկ եկեղեցին, որը կառուցվել է 1764 թ.։3. Եկեղեցուն կից շինությունները՝ զանգակատունը, դպրոցի շենքը և հոգևորականի բնակարանը, ինչպես նաև եկեղեցական համալիրը շրջապատող քարե պարիսպները (Վարդանյան, էջ 47–48)։Սուրբ Աստվածածնի Անաղարտ Հղության (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) հայ կաթոլիկ եկեղեցինԵկեղեցին գտնվում է Բերեժանիի Վիրմենսկա (Հայկական) փողոցում։ Այն կառուցվել է 1764 թ.՝ նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, հայ հոգևորական Դեոդատ Հորբազի նախաձեռնությամբ։ 1791 թ. սեպտեմբերի 11-ին…