Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հանրապետական գիտաժողով. նոյեմբերի 6-8
Նոյեմբերի 6-ին մեկնարկեց «Հնագիտական խեցեղենը Հայաստանում. ուսումնասիրություն, ամրակայում և վերականգնում» խորագրով հանրապետական գիտաժողովը:Բացման խոսքով հանդես եկան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ու տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը։Խաչիկ Հարությունյանը, կարևորելով գիտաժողովի կայացումը մասնագիտական գիտելիքների և կարողությունների, փորձի փոխանակման գործում, ողջունեց և շնորհակալություն հայտնեց երեք տասնյակից ավելի մասնակիցներին (պատմաբաններ, հնագետներ, խեցեգործներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, բնագիտական ոլորտների հետազոտողներ և այլք)՝ Հայաստանի տարբեր թանգարաներից և գիտահետազոտական կենտրոններից։Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։ Շնորհավորելով գիտաժողովի կազմակերպման առիթով և կարևորելով տարբեր հաստատություններից մասնակիցների առկայությունըԱստղիկ Մարաբյանը արժևորեց այսպիսի գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը գիտահետազոտական կենտրոնին…