Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Տարտուի հայկական խաչքար-աղբյուրը
1978 թ. հոկտեմբերի 23-ին Էստոնիայի Տարտու քաղաքում հանդիսավորությամբ բացվեց խաչքար-աղբյուր՝ ի նշան էստոնացի և հայ ժողովուրդների բարեկամության։Հուշարձանը կերտված է տուֆից և տեղադրված է Տարտուի Ազատության այգում (Vabaduse puiestee) (հեղ.՝ գյումրեցի քանդակագործ՝ Ա. Ջիլավյան)։ Խաչքարի եզրային հատվածներին փորագրված են արձանագրություններ՝ էստոներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հայերեն արձանագրության մեջ ասվում է. «Ի նշան էստոնացի և հայ ժողովուրդների բարեկամության՝ համախմբված մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի կողմից։ Լենինական – Տարտու, 1978»։Հուշարձանի հարևանությամբ տեղադրված է նաև հուշատախտակ՝ նույն բովանդակությամբ գրությամբ էստոներեն և անգլերեն լեզուներով։ Օգտագործված գրականության ցանկ1. Աշխարհի հայկական հուշարձանները, Երևան, 2011, էջ 40:2. Погосян /Хахбакян/ Гагик, Памятники П армянской архитектуры и топонимики в странах Прибалтики.…



