Վերապատրաստում մշակութային ժառանգության վայրերի կայուն կառավարման վերաբերյալ

Օգոստոսի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ մշակութային ժառանգության վայրերի կայուն կառավարման վերաբերյալ քառօրյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ոլորտի մասնագետների համար։Դասընթացն իրականացվեց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում։Վերապատրաստման նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել ժառանգության վայրերի կառավարման մոդելները, ֆրանսիական, եվրոպական և միջազգային կառավարման հիմնական ընթացակարգերը, ինչպես նաև պետության և մասնավոր օպերատորների կողմից կառավարվող վայրերի տիպաբանությունը՝ «EPCC NATBO VIA»-ի օրինակով։Դասընթացի բանախոսներն էին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ Վալերի Բրուսելը և Օդիլ Տանկերեն (Ֆրանսիա)։Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր թանգարանների, հուշարձանների պահպանության մարզային ծառայությունների, պատմամշակութային արգելոց-թանգարանների և ոլորտի այլ հաստատությունների մասնագետներ։Քառօրյա վերապատրաստման դասընթացն ամփոփվեց…

Խարկով (Ուկրաինա) քաղաքի հայկական հուշարձանները

Խարկով քաղաքի հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում XVIII դարի վերջից։ Քաղաքի կենտրոնում գոյություն է ունեցել Հայկական նրբանցք, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1865 թվականին։ Դեռևս 1870-ական թվականներին հայ համայնքի հոգևոր և ծիսական կյանքը կազմակերպելու նպատակով քաղաք է ժամանել հայ քահանա։ Սակայն երկար ժամանակ համայնքը սեփական եկեղեցի չի ունեցել, և ծիսական արարողությունները կատարվել են տարբեր շինություններում, որոնք ժամանակավորապես ծառայել են որպես եկեղեցի։Այսպես, 1905 թվականից հայ համայնքի համար որպես եկեղեցի ծառայել է Չերնիշևսկայա փողոցի (ул. Чернышевская) թիվ 5 տունը։ Այն կոչվել է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Համայնքի հոգևոր հովիվն էր Տեր Սրապիոնը։ Գործել է նաև Հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկված են…

Տրուսկավեց քաղաքում գտնվող հուշատախտակ

Տրուսկավեց քաղաքը գտնվում է Լվովի մարզում՝ Կարպատների լանջերին։ Այն հայտնի է որպես առողջարանային քաղաք՝ հատկապես իր հանքային ջրերով։ Ներկայումս այստեղ հայկական հուշարձաններ չկան, և պատմական աղբյուրներում ևս հայերի ներկայության մասին տեղեկությունները սակավ են։ Հայերի հետ կապված միակ հիշատակությունը պահպանվել է հանքային ջրերի ըմպելասրահի պատին տեղադրված հուշատախտակի վրա։ Այն նվիրված է Տրուսկավեցի հանքային ջրերն ուսումնասիրած և դրանց բուժական հատկությունները բացահայտած հայազգի քիմիկոս-դեղագործ Թեոդորոս Թորոսևիչին (1789, Ստանիսլավ – 1876, Լվով)։«Տրուսկավեցյան հանքային ջրերը» գրքում արժևորված է այս նշանավոր գիտնականի տեղն ու դերը Ուկրաինայի հանքային ջրերի ուսումնասիրության գործում։ Թեոդորոս Թորոսևիչը 1812 թ. ավարտել է Վիեննայի համալսարանի դեղագործական ֆակուլտետը։ Գիտական գործունեության և հայտնագործությունների համար նա…

Օդեսա քաղաքի հայկական հուշարձանները

Օդեսայի (գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում) առաջին հայ բնակիչները քաղաք են եկել XIX դարի 30-ական թվականներին՝ Աքքերմանից (այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի) և Գրիգորիոպոլից։ Մխիթարյան հայր Մինաս Բժշկյանցը գրում է, որ XIX դարի սկզբներին Օդեսա կատարած իր այցելության ժամանակ քաղաքի հարավային կողմում բնակվում էր 30 հայ ընտանիք, որոնք եկել էին Գրիգորիոպոլից և եկեղեցի չունեին (Բժշկեանց, էջ 379)։1894 թվականին Օդեսայում բնակվում էր ավելի քան 1200 հայ։ Հայ համայնքն ավելի ստվարացավ 1895–1896 թվականների Համիդյան կոտորածներից և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Համայնքը հրատարակել է ամսագիր, հիմնել հայկական դպրոց և մանկապարտեզ, ինչպես նաև գեղարվեստական խմբեր։Օդեսայի հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններն են.1. Հին եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ1840-ական թվականներին…