Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Տրուսկավեց քաղաքում գտնվող հուշատախտակ
Տրուսկավեց քաղաքը գտնվում է Լվովի մարզում՝ Կարպատների լանջերին։ Այն հայտնի է որպես առողջարանային քաղաք՝ հատկապես իր հանքային ջրերով։ Ներկայումս այստեղ հայկական հուշարձաններ չկան, և պատմական աղբյուրներում ևս հայերի ներկայության մասին տեղեկությունները սակավ են։ Հայերի հետ կապված միակ հիշատակությունը պահպանվել է հանքային ջրերի ըմպելասրահի պատին տեղադրված հուշատախտակի վրա։ Այն նվիրված է Տրուսկավեցի հանքային ջրերն ուսումնասիրած և դրանց բուժական հատկությունները բացահայտած հայազգի քիմիկոս-դեղագործ Թեոդորոս Թորոսևիչին (1789, Ստանիսլավ – 1876, Լվով)։«Տրուսկավեցյան հանքային ջրերը» գրքում արժևորված է այս նշանավոր գիտնականի տեղն ու դերը Ուկրաինայի հանքային ջրերի ուսումնասիրության գործում։ Թեոդորոս Թորոսևիչը 1812 թ. ավարտել է Վիեննայի համալսարանի դեղագործական ֆակուլտետը։ Գիտական գործունեության և հայտնագործությունների համար նա…



