Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

«Վերածնունդ» հուշահամալիր, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող
Հուշահամալիրը նվիրված է Մեծ Եղեռնին, Ապարանի հերոսամարտին և Մեծ Հայրենականում զոհված մարտիկներին։Գտնվում է Արագածոտնի մարզում, Ապարան քաղաքից 1,5 կմ ամ, բլրի վրա, Ապարանից Սպիտակ տանող խճուղու ձախակողմյան եզրին:Հուշարձանը կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, 1974-1979 թթ., նրա որդու՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի, քարագործ վարպետներ Հայկ Հովհաննիսյանի, Աղաբեկ Պապիկյանի և այլոց ջանքերով:Հուշահամալիրի դարձերեսին վիմագրված է. «ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»: Հակառակ՝ աե կողմից, հուշարձանը եռախորան հորինվածք ունի՝ յուրաքանչյուրի առջև կանգնեցված հուշասյուններով: Առաջինի վրա վիմագրված է. «ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ», որի ներքևի մասում բուսական զարդամոտիվներով քանդակներ են, խոնարհված տերևներ և նրանցից մեկի վրա՝ գլուխը ցած խոնարհած աղավնի: Երկրորդ հուշասյան վրա, որ…



