Մայր Հայաստան հուշահամալիր

Հուշահամալիրը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը1950 թ. նոյեմբերի 29-ին։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մ պղնձե կոփածո արձանը։ 1961 թ. Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո, 1967 թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը, որի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942 թ.)։ Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով,…

Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Հուշարձանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում (Քանդ.՝ Հովհ. Հովհաննիսյան, Ռ. Եկմալյան): Սրբատաշ բազալտից է։Համալիրի կենտրոնում վեր է խոյանում քառակող հուշասյունը, որի ճակատը մշակված է ուղղաձիգ ալիքներով: Հուշասյան աջ կողմում հուշապատն է, որի վրա պատկերված են զինվորի և վիրավոր մարդու, ինչպես նաև՝ սուր ու վահանի հարթաքանդակներ: Հուշապատը ներքևում լրացված է ծաղկագոտով և ծաղկաքանդակով: Հուշասյան ձախ կողմում՝ անհայտ զինվորի գերեզմանի մոտ, ծնկի եկած կնոջ ալյումինե արձանն է:Հուշապատի աջ կողմում փորագրված է՝ «Հավերժ փառք հայրենիքի համար զոհված մարտիկներին. 1941-1945 թթ.», իսկ հս ճակատին՝ «Հուշարձանը կառուցված է 1967 թ.՝ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 50-ամյակին»:

«Վերածնունդ» հուշահամալիր, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող

Հուշահամալիրը նվիրված է Մեծ Եղեռնին, Ապարանի հերոսամարտին և Մեծ Հայրենականում զոհված մարտիկներին։Գտնվում է Արագածոտնի մարզում, Ապարան քաղաքից 1,5 կմ ամ, բլրի վրա, Ապարանից Սպիտակ տանող խճուղու ձախակողմյան եզրին:Հուշարձանը կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, 1974-1979 թթ., նրա որդու՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի, քարագործ վարպետներ Հայկ Հովհաննիսյանի, Աղաբեկ Պապիկյանի և այլոց ջանքերով:Հուշահամալիրի դարձերեսին վիմագրված է. «ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»: Հակառակ՝ աե կողմից, հուշարձանը եռախորան հորինվածք ունի՝ յուրաքանչյուրի առջև կանգնեցված հուշասյուններով: Առաջինի վրա վիմագրված է. «ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ», որի ներքևի մասում բուսական զարդամոտիվներով քանդակներ են, խոնարհված տերևներ և նրանցից մեկի վրա՝ գլուխը ցած խոնարհած աղավնի: Երկրորդ հուշասյան վրա, որ…

Եկեղեցի Սուրբ Խաչ (հայ առաքելական)Բուլղարիայի Բուրգաս քաղաքում

Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1853 թ. Սուրբ Ստեփանոս փայտաշեն մատուռի տեղում, որը թվագրվում է 1673 թ.։ Եկեղեցին համարվում է Բուրգասի հնագույն շինություններից մեկը։19-րդ դ. կեսերին մատուռը վերածել են մեծ եկեղեցու։ 1896 թ. եկեղեցին օծվել է վարդապետ Վախթանգ Սիսակյանի կողմից։1958 թվականին ճարտարագետ Հրանտ Բակլայանի նախագծով կառուցվել է եկեղեցու քարե զանգակատունը, որն ունի հետևյալ արձանագրությունը.«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ․ ԿԱՌՈՒՑԱՒ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ ԱՅՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՏԵԱՌՆ ՎԱԶԳԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅՍՐԲԱԶԱՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1958 ՌՆԷ»։1970 թ. եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։1991 թ. եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որն իրենից ներկայացնում է խաչքար՝ դիմացը եղեռնից մազապուրծ երիտասարդ տղա։Հուշարձանի…